Սնունդը և առողջությունը
10 հետաքրքիր փաստ սուրճի մասին. 1in.am
Մի քանի փաստ աշխարհում ընդունված ամենաօրինական թմրանյութի մասին: «Կոֆեին. օգտակար և վնասակար սովորություններ» գիրքը, որի հեղինակն է Մյուրեյ Կարպենտերը աշխարհի խոշորագույն արդյունաբերության մասին է, որը, ինչպես թմրանյութի բիզնեսը, լի է կոշտ պայքարով, խարդախություններով:
Փորձեք հիշել ձեր այսօրվա օրը՝ որքա՞ն սուրճ կամ թեյ եք խմել: Կամ էլ հնարավոր է՝ դուք կոլա, շոկոլադ և էներգետիկ ըմպելիքներ եք սիրում: Եթե այդպես է, ապա այն մարդն եք, ով մեկ օր էլ չի կարող ապրել առանց կոֆեինի:
Ամենաօրինական թմրանյութերից մեկի՝ կոֆեինի մասին, բազմաթիվ առասպելներ են հյուսվել:
Կոֆեինին մենք շատ ենք սովորել, բայց շատ քիչ բան գիտենք դրա մասին: Հիշատակված գրքի հեղինակը եղել է Մեքսիկայի պլանտացիաներում, Չինաստանի հսկայական գործարաններում և ԱՄՆ-ի հետազոտական լաբորատորիաներում, որպեսզի պարզի, թե ինչպես է այն ազդում կյանքի և առողջության վրա:
1. Կոֆեինը օրինական թմրանյութ է: Այն օրգանիզմում արտասովոր շարժուն է: Նրա փոքր մոլեկուլները հեշտությամբ անցնում են հեմատոէնցեֆալային պատնեշը: Ուղեղում այն արգելափակում է ադենոզինի արտադրությունը, որը մեր ուղեղին հաղորդում է հոգնելու մասին: Հենց այդ հասարակ հնարքն է կոֆեինին դարձնում սիրելի թմրանյութ:
2. Կոֆեինն ավելի ակտիվ կդարձնի: Թեյի գդալի մեկ վաթսուներորդ մասը ձեզ ավելի ակտիվ է դարձնում: Դա լավ չափաբաժին է նրանց համար, ովքեր սուրճ են օգտագործում ամեն օր: Մեկ ճաշի գդալ կոֆեինը կարող է սպանել մարդուն:
3. Կոֆեինը սրում է հատկապես այն մարդկանց ուղեղը, ովքեր սթրեսի մեջ են, հոգնած են կամ հիվանդ: Այն ազդում է նրանց վրա, ովքեր սուրճ են խմում ամեն օր, և նրանց վրա, ովքեր առաջին անգամ են փորձել:
4. Կոֆեինը կարող է փլուզել Ամերիկան: Ենթադրենք, եթե կոֆեինի մատակարարումը ԱՄՆ կտրուկ նվազի, ինչ կլինի հաջորդ օրը. քանի որ ամերիկացիների մոտ 80%-ն այդ նյութն ընդունում է ամեն օր, իսկ արդյունքները վկայում են, 125.000.000 մարդ գլխացավեր կունենա, իսկ 32.000.000-ը՝ խանգարումներ:
5. Կոֆեինն ազատում է քնկոտությունից, բայց որոշ դեպքերում այն մեծացնում է այդ զգացողությունը: Որոշ մարդիկ կարող են սուրճ խմել մինչև ուշ երեկո, հետո պառկել ու նորածնի նման քնել: Ոմանք պետք է կանգնեն կեսօրին, քանի որ երեկոյան կարող են ատամները կրճտացնել:
6. Կոֆեինն ազդում է ճարպակալման վրա: Քանի որ կոֆեինը հաճախ ուղեկցվում է մեծ չափի կալորիաներով , ապա այն կարող է մեծ ազդեցություն ունենալ ճարպակալման վրա: Եթե բարձր կալորիականությամբ մթերքի հետ դուք օգտագործում եք կոֆեին, ապա այն ստիպում է ձեզ գնել նորից ու նորից: Դուք կարող եք իրական խնդիրներ ունենալ առողջության հետ:
7. Կոֆեինն ազդում է մկանների աշխատանքի վրա՝ ակտիվացնելով դրանց, ճնշում է հոգնածության զգացողությունը, իսկ մեծ չափաբաժինը ճնշում է մկանների կրճատման ուժգնությունը:
8. Կոֆեինը հաբերում և սուրճի մեջ միևնույնն է: Այն միևնույն ազդեցությունն է գործում, միակ տարբերությունը ձեր վրա ազդեցության աստիճանն է: Առաջին դեպքում այն մեզ թմրանյութ է թվում, իսկ երկրորդում տարածված ըմպելիք:
9. Կոֆեինը կարող է փրկել ձեր կյանքը: Ուշադրությունն ու ռեակցիայի արագությունը կարող է փրկել ինչպես զինվորի, այնպես էլ քաղաքացու վրա՝ երկար երթևեկության դեպքում: Ընդ որում, եթե պատրաստվում եք կոֆեին օգտագործել, ապա պետք է դա չափավոր անել: Գիտնականների շրջանում շատ տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, արդյոք կոֆեինն օգտակար է, թե վնասակար: Գիտնականները դեռ համաձայնության չեն եկել այս հարցում:
10. Կոֆեինն ազդում է ուղեղի աշխատանքի վրա: Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում կոֆեինը կարող է ուժեղացնել ուշադրությունը, հիշողությունը, սովորելու ունակությունը և տրամադրությունը:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն